18:41 21 դեկտեմբերի, 2017Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» ֆուտբոլիստները ձմեռային հանգիստն անցկացնում են տարբեր երկրներում: Երեւանյան ակումբի եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը Ամանորը կդիմավորի Փարիզում, հաղորդում է թիմի մամուլի ծառայությունը:
Դեկտեմբերի 20-ին Սիմոնյանը «Պարկ դը Պրենս» ստադիոնում հետեւել է Ֆրանսիայի առաջնության ՊՍԺ - «Կան» (3:1) հանդիպմանը, որից հետո հանդիպել է ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեսի հետ:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.