ԱԱ-2018-ի ժամանակ նույնասեռական երկրպագուներին թույլ կտան համբուրվել

16:08   21 դեկտեմբերի, 2017

Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության կազմկոմիտեն ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ երկրպագուներին թույլ է տվել համբուրվել ստադիոններում։ 2013 թվականից Ռուաստանում գործում է օրենք, որի համաձայն՝ միասեռականության քարոզչությունն արգելվում է այդ երկրում։

«ԱԱ-2018-ը բացառություն չէ եւ պետք է հարմարավետ ու հյուրընկալ լինի բոլոր հյուրերի համար»,-  ԱԱ-2018-ի կազմկոմիտեի հայտարարությունը մեջբերում է sports.ru-ն։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը: Խմբային փուլի վիճակահանությունը կայացել էր դեկտեմբերի 1-ին Մոսկվայում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։