The Sun. «Չելսին» 100 միլիոն ֆունտ կծախսի տրանսֆերների վրա

11:11   30 հուլիսի, 2012

Չեմպիոնների լիգայի գավաթակիր Լոնդոնի «Չելսին» պատրաստվում է 100 միլիոն ֆունտ ստերլիգ ծախսել նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար:

Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատեոն որոշել է ուժեղացնել թիմի տրանսֆերային քաղաքականությունը:

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Չելսին» արդեն 66 միլիոն ֆունտ է ծախսել: Լոնդոնցիները ձեռք են բերել բելգիացի եղբայրներ Էդեն եւ Թորգան Ազարներին, բրազիլացի Օսկարին եւ գերմանացի Մարկո Մարինին:

«Չելսիի» ղեկավարները հայտարարել են, որ մինչեւ նոր մրցաշրջանի մեկնարկը թիմը երկու աստղային ֆուտբոլիստների է ձեռք բերելու, գրում է բրիտանական The Sun-ը: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.