Daily Mail. VIP տոմսերը հայտնվել են սեւ շուկայում

10:52   30 հուլիսի, 2012

VIP ներկայացուցիչների համար նախատեսված Օլիմպիական խաղերի տոմսերը գտնվում են ազատ վաճառքում Լոնդոնի սեւ շուկայում: Այս մասին հայտնում է բրիտանական Daily Mail-ը:

Մեծ Բրիտանիայում հերթական օլիմպիական սկանդալն է ծագել այն բանից հետո, երբ Լոնդոնում անցկացվող մրցումների ժամանակ թափուր տեղեր են նկատվել:

Հարյուրավոր տեղեր, որոնցից գեղեցիկ տեսարան էր բացվում դեպի լողափնյա վոլեյբոլի, մարմնամարզության եւ լողի նախնական խաղերը, դատարկ էին: Միեւնույն ժամանակ բրիտանական լրատվամիջոցները հայտնում են, որ VIP ներկայացուցիչների համար նախատեսված տոմսերը ազատ վաճառքի մեջ են Լոնդոնի սեւ շուկայում: Օլիմպիական խաղերի կազմակերպիչները եւ ոստիկանությունը այս պահին անցկացնում են հետաքննություն` կապված այդ միջադեպի հետ:

Տոմսերի հարցը շատ լուրջ է, քանի որ բազմաթիվ բրիտանացի երկրպագուներ չեն կարողացել տոմսեր ձեռք բերել, իսկ ազատ տեղերը գտնվում են այն հատվածներում, որոնք նախատեսված են գործարարների, հովանավորների, մարզիկների եւ լրագրողների համար, ովքեր, ինչպես երեւում է, որոշել են մի փոքր գումար աշխատել, գրում է բրիտանական թերթը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.