Ջորկաեֆն ու Դրոգբան՝ Ֆրանսիական լիգայի դեսպաններ

22:50   18 դեկտեմբերի, 2017

Ամերիկյան «Ֆինիքս Ռայսինի» հարձակվող Դիդյե Դրոգբան եւ կարիերան ավարտած Յուրի Ջորկաեֆը դարձել են Ֆրանսիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) դեսպաններ: Լիգայի մեջ ընդգրկված են Լիգա1-ը, Լիգա2-ը, երրորդ դիվիզիոնն ու Լիգայի գավաթի խաղարկությունը:

«Ես հպարտ եմ, որ ներկայացնում եմ LFP-ն: Ֆրանսիական ֆուտբոլն ու առաջնությունը ինձ շատ բան են տվել: Այս կազմակերպության դեսպանի կարգավիճակում կկարողանամ նպաստել առաջնության զարգացմանը»,- Դրոգբայի խոսքը մեջբերում է LFP-ի թվիթերյան էջը:

Դրոգբան Ֆրանսիա է տեղափոխվել ընտանիքի հետ 5 տարեկանում: Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում նա հանդես է եկել ֆրանսիական «Լե Մանում», «Գենգամում» եւ «Մարսելում»: Յուրի Ջորկաեֆը Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։