Մրցավարները դարձյալ չեն արձանագրում «Բարսելոնայի» գոլը (ֆոտո)

12:45   18 դեկտեմբերի, 2017

«Բարսելոնայի» եւ «Դեպորտիվոյի» միջեւ իսպանական Պրիմերայի 16-րդ տուրի խաղում մրցավարները սխալմամբ չեն արձանագրել կատալոնական ակումբի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի գոլը: Սուարեսի՝ ռաբոնա ոճով հարվածից հետո գնդակը հատել է դարպասային գիծը, սակայն մրցավարները չեն նկատել դա:

Այդ խաղում «Բարսելոնան» տնային հաղթանակ էր տարել 4:0 հաշվով, իսկ Սուարեսը դարձել էր դուբլի հեղինակ:

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնությունում չի կիրառվում գոլի արձանագրման ավտոմատ համակարգը:

«Բարսելոնան» նմանատիպ իրավիճակում հայտնվել էր նաեւ «Վալենսիայի» դեմ Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի խաղում (1:1):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։