NBA. «Քլիվլենդը» դարձյալ հաղթեց, Լեբրոնը թրիփլ-դաբլ գրանցեց երրորդ խաղում անընդմեջ

12:30   18 դեկտեմբերի, 2017

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Քլիվլենդը» հյուրընկալվելիս 106:99 հաշվով ուժեղ է գտնվել «Վաշինգտոնից»: Սա NBA-ի փոխչեմպիոնի 18-րդ հաղթանակն էր վերջին 19 խաղերում:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Վաշինգտոնի» խաղացող Բրեդլի Բիլը, որը վաստակել է 27 միավոր: «Քլիվլենդի» առաջատար Լեբրոն Ջեյմսը հավաքել է 20 միավոր եւ թրիփլ-դաբլի հեղինակ է դարձել երրորդ խաղում անընդմեջ: Բացի այդ, դա Լեբրոնի չորրորդ թրիփլ-դաբլն էր վերջին 5 խաղերում:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է «Քլիվլենդի» խաղացող Ջեֆ Գրինի նետումը Լեբրոն Ջեյմսի փոխանցումից հետո:

NBA, կանոնավոր առաջնություն

«Տորոնտո» – «Սակրամենտո»՝ 108:93 (35:30, 26:33, 22:14, 25:16)

«Դետրոյտ» – «Օռլանդո»՝ 114:110 (36:23, 24:20, 36:36, 18:31)

«Բրուքլին» – «Ինդիանա»՝ 97:109 (29:28, 19:31, 24:21, 25:29)

«Վաշինգտոն» – «Քլիվլենդ»՝ 99:106 (23:27, 37:33, 23:23, 16:23)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։