Սյուզի Կենտիկյանի պարը մարզման ժամանակ

11:40   18 դեկտեմբերի, 2017
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանանց թեթեւագույն քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը ֆեյսբուքյան էջում տեղադրել է տեսանյութ, որում նա պարում է մարզման ժամանակ:

Հիշեցնենք, որ Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող 30-ամյա մարզուհին նախորդ մենամարտն անցկացրել է հուլիսի 31-ին գերմանական Համբուրգ քաղաքում, որտեղ միավորներով հաղթել էր խորվաթ Նեւենա Միկուլիչին: Դա Կենտիկյանի 36-րդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում, որում նա կրել է նաեւ 2 պարտություն:  



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։