13:15 17 դեկտեմբերի, 2017Ռիո-2016-ի կրկնակի օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը բրոնզե մեդալ է նվաճել Մեքսիկայի Կանկուն ծովափնյա քաղաքում անցկացված սուսերամարտի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում:
Թրամարտի անհատական պայքարում Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող հայ մարզուհին պարտվել է միայն կիսաեզրափակիչում, որտեղ նրա ճանապարհին կանգնել է ուկրաինացի Օլգա Խարլենը: Եզրափակիչում Խարլենը հաղթել է նաեւ իտալուհի Արիանա Էրիգոյին: Երկրորդ բրոնզե մեդալը բաժին է ֆրանսիացի Սեսիլիա Բերդերին:
Հիշեցնենք, որ Ռիո-2016-ի կիսաեզրափակիչում Օլգա Խարլենին հաղթել էր հենց Յանա Եգորյանը, որը նվաճել էր նաեւ չեմպիոնի տիտղոսը: Նախորդ ամիս Եգորյանը բրոնզե մեդալակիր էր դարձել նաեւ Բելգիայի Սինտ-Նիկլաս քաղաքում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.