ՊՍԺ-ի հաղթանակը, Նեյմարի դուբլն ու Մբապեի եւ Կավանիի գոլերը

21:53   16 դեկտեմբերի, 2017

Ֆրանսիայի առաջնության 18-րդ տուրում առաջատար ՊՍԺ-ն մրցակցի խաղադաշտում 4:1 հաշվով առավելության հասավ «Ռենի» նկատմամբ: Փարիզյան թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի Նեյմարը: Աչքի ընկան նաեւ ֆրանսիացի Կիլիան Մբապեն եւ եւ ուրուգվայցի Էդինսոն Կավանին:

ՊՍԺ-ն 47 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ երկրորդ տեղում ընթացող «Մոնակոյի» նկատմամբ ունի 9 միավորի առավելություն:

Ֆրանսիայի առաջնություն, 18-րդ տուր

«Ռեն» - ՊՍԺ՝ 1:4

Նդոմբե Մուբելե, 53 – Նեյմար, 4, 76, Կիլիան Մբապե, 17, Էդինսոն Կավանի, 75

Չիրացրած 11մ՝ Վահբի Խազրի («Ռեն»), 90

Հեռացումներ՝ Բենժամեն Անդրե, 63 - Պրեսնել Կիմպեմբե, 89, երկրորդ դեղին քարտ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։