Յուրի Ջորկաեֆ․ Եթե ՊՍԺ-ն հաղթահարի «Ռեալի» արգելքը, ապա կարող է Չեմպիոնների գավաթի հույս փայփայել

19:17   16 դեկտեմբերի, 2017

«Ռեալը» միակ թիմն էր, որ վիճակահանության ժամանակ չէի ցանկանում՝ բաժին հասներ ՊՍԺ-ին։ Այդ մասին ասել է Ֆրանսիայի հավաքականի եւ փարիզյան ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը՝ խոսելով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքի մասին։

«Իր որակներով ՊՍԺ-ն գերազանցում է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ դուրս եկած մյուս թիմերին։ Բայց «Ռեալը» բարդ է։ Արքայական ակումբը Չեմպիոնների լիգայի նախորդ չորս մրցաշրջաններից երեքում նվաճել է գավաթը։

ՊՍԺ-ի եւ «Ռեալի» դիմակայությանը կհետեւի ամբողջ աշխարհը։ Եթե փարիզյան թիմը կարողանա հաղթահարել «Ռեալ» արգելքը, ապա կարող է Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու հույսեր փայփայել։ Դա նրանց վստահություն կհաղորդի, եւ նրանք կկարողանան գնալ մինչեւ վերջ»,- Ջորկաեֆի խոսքը մեջբերում է Le Parisien-ը։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ

«Յուվենտուս» (Իտալիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)

«Բազել» (Շվեյցարիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)

«Պորտու» (Պորտուգալիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)

«Սեւիլիա» (Իսպանիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)

«Ռեալ» (Իսպանիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)

«Շախտյոր» (Ուկրաինա) - «Ռոմա» (Իտալիա)

«Չելսի» (Անգլիա) -  «Բարսելոնա» (Իսպանիա)

«Բավարիա» (Գերմանիա) - «Բեշիկթաշ» (Թուրքիա)

Առաջինը նշված թիմերը առաջին խաղերը կանցկացնեն տանը



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։