Նեմանյա Մատիչ․ 11 միավորը շատ է, բայց առաջնությունը դեռ չի ավարտվել

18:32   16 դեկտեմբերի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը վստահ է, որ պայքարը Անգլիայի առաջնության չեմպիոնի կոչման համար դեռ չի ավարտվել, թեեւ 17 տուրից  հետո «Մանչեսթեր Սիթին» արդեն 11 միավորով գերազանցում է երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Յունայթեդին»։

 «11 միավորը շատ է, բայց առաջնությունը դեռ չի ավարտվել։ Վստահ եմ, որ մինչեւ մրցաշրջանի ավարտը դեռ շատ հետաքրքիր հանդիպումներ կլինեն, եւ «Մանչեսթեր Սիթին» դեռ կկորցնի միավորներ։

Տեսնենք, թե ինչ տեղի կունենա։ Կարծում եմ՝ մենք դեռ դուրս չենք մնացել չեմպիոնական մրցավազքից։ Առջեւում դեռ շատ հանդիպումներ կան։ Եթե ցանկանում ենք հասնել նրանց, ապա պետք է հաղթենք գրեթե բոլոր հանդիպումներում»,- Մատիչի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Անգլիայի ընթացիկ առաջնության 17 տուրում «Մանչեսթեր Սիթին» 16 հաղթանակ է տարել, իսկ երկրորդ տուրում 1:1 հաշվով է ավարտել տնային հանդիպումը «Էվերտոնի» հետ:

18-րդ տուրում «Մանչեսթե Սիթին» կընդունի փոխչեմպիոն Լոնդոնի «Տոտենհեմին»: Դեկտեմբերի 16-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:30-ին: «Մանչեսթեր Յունայթեդը» դեկտեմբերի 17-ին կհյուրընկալվի «Վեստ Բրոմվիչին»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։