Դիդյե Դրոգբա փոխել է իմիջը (ֆոտո)

17:57   16 դեկտեմբերի, 2017

ԱՄՆ-ում հանդես եկող Լոնդոնի «Չելսիի» նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան փոխել է իմիջը։ 39-ամյա կոտդիվուարցի ֆուտբոլիսը փոխել է իմիջը՝ սափրելով գլուխը։

Ամերիկյան «Ֆինիքս Ռայզինգում» հանդես եկող ֆուտբոլիստը գրառել է լուսանկարը՝ «15․12․2017՝ նոր անվան ծնունդ»։

Դրոգբան հայարարել էր, որ հաջորդ տարի ամենայն հավանականությամբ կավարտի կարիերան։

«Կարծում եմ՝ հաջորդ տարին վերջինը կլինի իմ կարիերայում։ Երբ 39 տարեկան ես, խաղալն արդեն այդքան էլ հեշտ չե», ասել է Դրոգբան RMC-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։