Յուրգեն Կլոպ. «Մանչեսթեր Սիթիից» բացի, այլ թիմ չի պայքարում տիտղոսի համար

11:34   16 դեկտեմբերի, 2017

«Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի կարծիքով, Անգլիայի ընթացիկ առաջնությունում մրցակցությունից դուրս է «Մանչեսթեր Սիթին»:

«Այս մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիից» բացի, այլ թիմ չի պայքարում տիտղոսի համար, նույնիսկ՝ «Մանչեսթեր Յունայթեդը»: Բոլորս կձգտենք ինչքան հնարավոր է մոտենալ նրանց, բայց եթե «Սիթին» չձախողվի, ապա, ամենայն հավանականությամբ, կդառնա չեմպիոն: Բայց դա չի նշանակում, որ մյուս ակումբները պետք է հանձնվեն»,- Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Անգլիայի ընթացիկ առաջնության 17 տուրում «Մանչեսթեր Սիթին» 16 հաղթանակ է տարել, իսկ երկրորդ տուրում 1:1 հաշվով է ավարտել տնային հանդիպումը «Էվերտոնի» հետ:

18-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» կընդունի փոխչեմպիոն Լոնդոնի «Տոտենհեմին»: Դեկտեմբերի 16-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:30-ին: «Լիվերպուլը» դեկտեմբերի 17-ին կհյուրընկալվի «Բորնմութին»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։