Իսպանիայի վարչապետ. Իսպանիան չի զրկվի աշխարհի առաջնության ուղեգրից

20:03   15 դեկտեմբերի, 2017

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը բացառել է իրադարձությունների զարգացումը, որի հետեւանքով Իսպանիայի հավաքականը կարող է զրկվել աշխարհի առաջնության ուղեգրից Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գործերին պետական մարմինների միջամտության պատճառով, հաղորդում է Marca-ն:

Իսպանիաի Բարձրագույն մարզական խորհուրդը ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Անխել Մարիա Վիլյարին հեռացրել էր պաշտոնից կոռուպցիայի մեղադրանքների պատճառով: Բարձրագույն խորհուրդը նախատեսում է անցկացնել ֆեդերացիայի նախագահի ընտրություն, ինչը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կարծիքով՝ պետության միջամտություն է ֆեդերացիայի գործերին:

Իսպանիայի կրթության, մշակույթի եւ սպորտի նախարար Ինյիգո Մեդես դե Վիգոն առաջիկայում հանդիպում կունենա Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գործող ղեկավար Խուան Լուիս Լարեայի հետ եւ կնքնարկի ստեղծված իրավիճակը:

Աշխարհի առաջնությունը կանցկացվի 2018թ. հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում: B խմբում Իսպանիայի հավաքականի մրցակիցները կլինեն Պորտուգալիայի, Մարոկկոյի եւ Իրանի թիմերը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։