«Բարսելոնայի» ֆուտբոլիստները իրականացրել են սահմանափակ հնարավորություններով աղջկա երազանքը (ֆոտո)

13:11   15 դեկտեմբերի, 2017

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները իրականացրել են սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով սիրիացի աղջկա երազանքը: Կատալոնացիները Նաջին անունով աղջկան են նվիրել ակումբի մարզաշապի եւ ինքնագրեր տվել նրան: Նաջին նաեւ ներկա է եղել «Բարսելոնայի» խաղին:

«Ես հպարտ եմ ու շատ երջանիկ, որ դարձա այսպիսի հրաշալի ընտանիքի մի մասնիկը: «Բարսելոնան» ավելին է, քան ակումբ: Այն օգնում է իրականացնել երազանքներ»,- ասել է աղջիկը, փոխանցում է ակումբի կայքը:

Հիշեցնենք, որ Պրիմերայի 15-րդ տուրից հետո «Բարսելոնան» առաջատարն է եւ 5 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Վալենսիային»: Մադրիդի «Ռեալն» առաջատարից հետո է 8 միավոր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։