Ֆիլիպ Լամ. «Ոսկե գնդակը» վերածվել է հարձակվողների հայտնիության մրցույթի

12:43   15 դեկտեմբերի, 2017

Մյունխենի «Բավարիայի» եւ ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի նախկին ավագ Ֆիլիպ Լամը կարծիք է հայտնել, որ պետք է փոփոխություններ կատարել «Ոսկե գնդակի» համար մրցույթում:

«Ժամանկն է վերափոխել «Ոսկե գնդակը»: Այն վերածվել է հարձակվողների միջեւ հայտնիության մրցույթի»,- նախկին պաշտպանի խոսքը մեջբերում է Sporf-ը:

Հիշեցնենք, որ վերջին 10 տարիներին «Ոսկե գնդակին» արժանացել են միայն Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ու «Բարսելոնայի» արգենտինացի ռմբարկու Լիոնել Մեսին: Նախորդ անգամ պաշտպանը «Ոսկե գնդակ» ստացել է 2006-ին: ԱԱ-2006-ից հետո նման պատվի արժանացել էր աշխարհի չեմպիոն դարձած իտալացի Ֆաբիո Կանավարոն:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։