Լուի վան Գալ․ Չէի գլխավորի Դորտմունդի «Բորուսիան»

19:09   14 դեկտեմբերի, 2017

«Բավարիայի» եւ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտարարել է, որ չէր ցանկանա գլխավորել Դորտմունդի «Բորուսիան»։

«Կարծում եմ՝ նույնիսկ, չի կարելի համեմատել «Բորուսիան» ու «Բավարիան»։ Այդ պատճառով չէր գնա այնտեղ աշխատելու։ Հիմա մարզիչները քիչ ժամանակ են ունենում, եւ ես չէի կարողանա փոքր թիմից ստանալ առաջատար ակումբ»,- Լուի վան Գալի խոսքը մեջբերում է Fox Sports-ը։

66-ամյա մարզիչը 2016 թվականի մայիսին «Մանչեսթեր Յունայթեդից» հեռացվելուց հետո առանց աշխատանքի է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։