Արաս Օզբիլիս․ 1-2 շաբաթ հետո կվերադառնամ խաղադաշտ

17:41   14 դեկտեմբերի, 2017

Թուրքական «Բեշիկթաշի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի վնասվածքը լուրջ չէ։ Այդ մասին 27-ամյա ֆուտբոլիստը նշել է NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում։

«Իմ վնասվածքն այդքան էլ ծանր չէ։ Ախտորոշվել է ազդրի հետին մակերեսի մկանների ձգվածություն։ Կկարողանամ խաղադաշտ վերադառնալ 1-2 շաբաթ հետո»,- նշել է Արաս Օզբիլիսը։

Հիշեցնենք, որ տեւական դադարից հետո Արաս Օզբիլիսն ընդգրկվել էր «Բեշիկթաշի» գլխավոր թիմի մեկնարկային կազմում եւ մասնակցել «Մանիասպորի» դեմ Թուրքիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի պատասխան խաղին (1:1): Օզբիլիսը բացել էր հանդիպման հաշիվը 14-րդ րոպեին, սակայն արդեն 37-րդ րոպեին ստացել էր վնասվածք եւ փոխարինվել։ «Բեշիկթաշն» առաջին խաղում հաղթել էր 9։0 հաշվով եւ պայքարը կշարունակի 1/8 եզրափակիչում։

Սամվել Սուքիասյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։