Մեսին կնոջ հետ այցելել է Սուարեսի ռեստորան (ֆոտո)

14:43   14 դեկտեմբերի, 2017

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին իր կին Անտոնելա Ռոկուցոյի հետ այցելել է կատալոնական ակումբի ուրուգվայցի ռմբարկու Լուիս Սուարեսի ռեստորան:

Բարսելոնայում գտնվող Chalito Rambla Catalunya ռեստորանում եղել է նաեւ Սուրաեսի կինը՝ Սոֆի Բալբին, ու եւս մեկ զույգ:

Ընթրիքից հետո Անտոնելա Ռոկուցոն լուսանկար է հրապարակել Instagram-ում:

Հիշեցնենք, որ Մեսին ու Ռոկուցոն ունեն 2 որդի: Վերջերս 30-ամյա ֆուտբոլիստի կինը հաստատել էր, որ դարձյալ երեխայի է սպասում:

Hermosa noche con amigos en @chalito.rambla !!! @sofibalbi @luissuarez9 @leomessi #mariyferry

A post shared by AntoRoccuzzo88 (@antoroccuzzo88) on



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։