«Մանչեսթեր Սիթին» անկասելի է՝ 4:0

01:35   14 դեկտեմբերի, 2017

Անգլիայի առաջնությունում շարունակում է անպարտելի շարքը «Մանչեսթեր Սիթին»: Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը Պրեմյեր լիգայի 17-րդ տուրում հյուրընկալվեց «Սուոնսիին» եւ առավելության հասավ 4:0 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ իսպանացի Դավիդ Սիլվան:

«Մանչեսթեր Սիթին» 49 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Անգլիայի առաջնություն, 17-րդ տուր

«Սուոնսի» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:4

Դավիդ Սիլվա, 27, 52, Կեւին Դե Բրույնե, 34, Սերխիո Ագուերո, 85

«Սաութհեմփթոն» - «Լեսթեր Սիթի»՝ 1:4

Մայա Յոսիդա, 61 – Ռիյադ Մահրեզ, 11, Սինձի Օկաձակի, 32, 69, Էնդի Քինգ, 38

«Նյուքասլ» - «Էվերտոն»՝ 0:1

Ուեյն Ռունի, 27



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։