«Ռեալը»՝ եզրափակիչում է, Ռոնալդուն՝ ռեկորդակիր

22:53   13 դեկտեմբերի, 2017

Եվրոպական Չեմպիոնների լիգայի հաղթող Մադրիդի «Ռեալը» դուրս եկավ աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ: Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող մրցաշարի կիսաեզրափակիչում ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմն առավելության հասավ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի եւ ուելսցի Գարեթ Բեյլի գոլերի շնորհիվ՝ 2:1: Ռոնալդուն 6 գոլով դարձավ աշխարհի ակումբային առաջնությունների լավագույն ռմբարկուն:

Դեկտեմբերի 16-ին կայանալիք եզրափակիչում Արքայական ակումբի մրցակիցը կլինի Լիբերտադորեսի գավաթի խաղարկության հաղթող, բրազիլական «Գրեմիոն», որը պայքարից դուրս էր թողել Մեքսիկայի «Պաչուկային»:

Աշխարհի ակումբային առաջնություն, կիսաեզրափակիչ

«Ալ Ջազիրա» (ԱՄԷ) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 1:2

Ռոմարինյո, 41 – Կրիշտիանու Ռոնալդու, 53, Գարեթ Բեյլ, 81



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։