«Բարսելոնան» 3 պայման է ներկայացրել Մասկերանոյին

15:50   13 դեկտեմբերի, 2017

«Բարսելոնան» պատրաստ է բաց թողնել Արգենտինայի հավաքականի պաշտպան Խավյեր Մասկերանոյին, սակայն 3 պայման է ներկայացրել 33-ամյա ֆուտբոլիստին, գրում է Mundo Deportivo-ն:

Մասկերանոն պետք է սպասի, մինչեւ վնասվածքից վերականգնվող ֆրանսիացի Սամուել Ումտիտին վերադառնա խաղադաշտ, իսկ հետո ակումբը փոխարինող գտնի իրեն: Բացի այդ, «Բարսելոնային» չի գոհացնում Մասկերանոյի տրանսֆերի վերաբերյալ Չինաստանից ստացած առաջարկը, որը կազմում է 5-6 միլիոն եվրո: Կատալոնացիները մտադիր են նվազագույնը 10 միլիոն եվրո ստանալ արգենտինացու վաճառքից: 

Հիշեցնենք, որ Խավյեր Մասկերանոն 2010-ին անգլիական «Լիվերպուլից» է տեղափոխվել «Բարսելոնա», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019 թվականի ամառը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։