Օզիլը պատրաստ է ձմռանը միանալ «Բարսելոնային»

12:15   13 դեկտեմբերի, 2017

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը պատրաստ է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվել «Բարսելոնա»:

Mundo Deportivo-ն գրում է, որ կատալոնական ակումբը կապ է պահպանում Գերմանիայի հավաքականի 29-ամյա ֆուտբոլիստի գործակալների հետ եւ գիտի նրա պատրաստակամության մասին: «Բարսելոնա» տեղափոխության համար Օզիլը մինչեւ օրս չի պայմանավորվում մյուս ակումբների հետ:

Ավելի վաղ բրիտանական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ գերմանացու ծառայություններով հետաքրքրված է նաեւ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, որը նրա հետ աշխատել է Մադրիդի «Ռեալում»: «Արսենալի» հետ Օզիլի գործող պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։