«Ալ Ջազիրայի» մարզիչ. Մոուրինյոյից 2 ավտոբուս կխնդրեմ «Ռեալի» դեմ խաղի համար

11:48   13 դեկտեմբերի, 2017

Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Ալ Ջազիրայի» գլխավոր մարզիչ Հենկ տեն Կատեն անդրադարձել է Մադրիդի «Ռեալի» դեմ ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչի խաղին: Մարզիչը կատակել է, որ Աբու Դաբիում կայանալիք խաղում օգտագործելու է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին հարազատ «ավտոբուս» պաշտպանողական խաղաոճը:

«Մեզ անհրաժեշտ է 3 ավտոբուս: Հնարավոր է, որ դրանցից երկուսը կխնդրեմ Մոուրինյոյից: Պետք է լինել իրատես: Մեր շանսերը շատ փոքր են: Խաղամակարդակի տարբերությունը չափազանց մեծ է, սակայն իմ թիմը կպայքարի մինչեւ վերջ:

Մենք մշտապես հետեւում ենք Անգլիայի, Իսպանիայի եւ Գերմանիայի առաջնության խաղերին: Իսկ հիմա իմ տղաները խաղալու են Կրիշտիանու Ռոնալդուի դեմ՝ փորձելով նրան զրկել եզրափակիչից: Հույս ունեմ, որ տղաները շատ չեն անհանգստանա խաղից առաջ»,- մարզիչի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին կայանալիք խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:00-ին: «Ռեալ» - «Ալ Ջազիրա» զույգի հաղթողին եզրափակիչում սպասում է Լիբերտադորեսի գավաթի խաղարկության հաղթող բրազիլական «Գրեմիոն», որը նախօրեին ուժեղ էր գտնվել մեքսիկական «Պաչուկայից»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։