Զիդան. Մենք չենք հաղթի միայն այն պատճառով, որ «Ռեալն» ենք

22:53   12 դեկտեմբերի, 2017

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Արաբական Միացյալ Էմիրություններում մեկնարկած աշխարհի ակումբային առաջնությունում չի սպասում հեշտ պայքար:

«Մեկ տարի առաջ մենք այս մրցաշարում հաղթեցինք ոչ առանց խնդիրների: Այս անգամ էլ հեշտ չի լինի: Անցողիկ հանդիպումներ չեն լինի, եւ մենք չենք հաղթի միայն այն պատճառով, որ «Ռեալն» ենք: Մենք ունենք վաղվա հանդիպմանը պատրաստվելու ժամանակ: Ոչ մի արդարացում չկա: Օրացույցն այնպիսին է, ինչիպիսին կա: Ում հետ էլ հանդիպենք, պետք է լավ խաղանք»,- Զիդանի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Չեմպիոնների լիգայի հաղթողը պայքարը կսկսի կիսաեզրափակիչից՝ դեկտեմբերի 13-ին հանդիպելով Աբու Դաբիի «Ալ Ջազիրայի» հետ, որը որակավորման փուլում 1:0 հաշվով հաղթել է Նոր Զելանդիայի «Օքլենդ Սիթիին», իսկ քառորդ եզրափակիչում՝ 1:0 հաշվով ճապոնական «Ուրավա Ռեդ Դայմոնդսին»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։