«Բարսելոնան» հունվարին կունենա նոր խաղացող

20:10   12 դեկտեմբերի, 2017

Կատալոնական «Բարսելոնան» հունվարին պայմանագիր կկնքի բրազիլական «Պալմեյրասի» կոլումբացի պաշտպան Իերի Մինայի հետ՝ վճարելով 9 միլիոն եվրո, հաղորդում է Sport.es-ը։

Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը մտադիր է եղել տրանսֆերն իրականացնել հաջորդ ամռանը, սակայն ֆրանսիացի պաշտպան Սամուել Ումտիտիի վնասվածքն ու արգենտինացի պաշտպանողական կիսապաշտպան Խավյեր Մասկերանոյի հնարավոր տեղափոխությունը ստիպել են գործարքն ավարտել արդեն հիմա։

23-ամյա Իերի Մինային արդեն անվանում են «նոր Կարլես Պույոլ»։ 

Հիշեցնենք, որ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Պույոլը «Բարսելոնայում» հանդես է եկել ամբողջ կարիերայի ընթացքում՝ 1999-2014 թվականներին։ 1996-1999 թվականներին էլ ներկայացրել է կատալոնական ակումբի երկրորդ եւ երրորդ թիմերը։ Նա «Բարսելոնայի» հետ դարձել է Իսպանիայի վեցակի չեմպիոն եւ սուպերգավաթակիր, կրկնակի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր եւ աշխարհի ակումբային չեմպիոն, Չեմպիոնների լիգայի եռակի հաղթող։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։