Եվրոպայի լիգա․ Հովհաննես Համբարձումյանի եւ Տիգրան Բարսեղյանի ամբողջական վիճակագրությունը

19:42   12 դեկտեմբերի, 2017

Bucket Group-ը ներկայացրել է մակեդոնական «Վարդարի» եւ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Հովհաննես Համբարձումյանի եւ Տիգրան Բարսեղյանի ամբողջական վիճակագրությունը Եվրոպայի լիգայի խմբային փուլում։

Համբարձումյանը մասնակցել է 5 հանդիպման (460 րոպե)։ 27-ամյա պաշտպանը 1 հարված է կատարել դարպասին։ Նրա 237 փոխանցումներից թիմակիցներին հասել է 79 տոկոսը։ Համբարձումյանը կատարել է 11 առանցքային փոխանցում, 16 անգամ եզրից փոխանցում է կատարել տուգանային հրապարակ, 29 անգամ խլել է գնդակը։ Համբարձումյանը ստացել է 3 դեղին քարտ։

Բարսեղյանը մասնակցել է 6 հանդիպման (518 րոպե)։ 24-ամյա հարձակվողը կատարել է 7 հարված դարպասին, 5 հարված՝ դարպասի ուղղությամբ, 157 փոխանցում՝ 78,5 տոկոս ճշգրտությամբ, 8 առանցքային փոխանցում։ Հայ ֆուտբոլիստը 13 անգամ խլել է գնդակը, ստացել է 1 դեղին քարտ։

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի L խմբում հանդես եկած «Վարդարը» ռուսական «Զենիթի», նորվեգական «Ռուսենբորգի» եւ իսպանական «Ռեալ Սոսյեդադի» հետ պայքարում վաստակել է 1 միավոր եւ եզրափակել մրցաշարային աղյուսակը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։