Դավիթ Դավիդյան․ Պետք է ամրապնդվեմ Մոսկվայի «Արարատի» կազմում եւ շատ գոլեր խփեմ

18:43   12 դեկտեմբերի, 2017

Մեծ ճնշում չեմ զգում «Արարատում», գլխավորը համառ աշխատանքն է եւ շանսերը օգտագործելը, ասել է մոսկովյան թիմի 19-ամյա հարձակվող Դավիթ Դավիդյանը։ Ռուսական «Նոստայից» տեղափոխված ֆուտբոլիստը Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 9 հանդիպման եւ խփել 2 գոլ։

«Վստահությունը ձեռք ենք բերել մեր թիմի առաջատարների շնորհիվ։ Նրանք օգնում են եւ ցույց են տալիս թերությունները։ Մեկնարկային կազմում տեղ ունենալու համար կա մրցակցություն, որը միայն ուժեղ է դարձնում ինձ եւ թույլ չի տալիս թուլանալ առաջին հաջողություններից հետո։ Տպավորությունները միայն դրական են։ Ուրախ եմ, որ այսպիսի թիմակիցների եւ մարզիչների հետ եմ աշխատում։ Կձգտենք հաղթել նաեւ մնացած հանդիպումներում։

Պետք է ամրապնդվեմ մեկնարկային կազմում եւ ինչքան հնարավոր է շատ գոլ խփեմ։ Ինձ դրսեւորելու հնարավորություն եմ ստացել։ Հնարավոր չէ չզարգանալ այսպիսի փորձառու խաղացողների եւ մարզիչների հետ։ Անմոռանալի հույզեր են պարգեւում նաեւ մեր երկրպագուները, որոնք միշտ աջակցում են մեզ»,- հայ ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է մոսկովյան ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ այս տարի հիմնադրված «Արարատը» Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի «Կենտրոն» գոտու մրցաշարի 17 տուրից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ տեղում ընթացող «Ռյազանի» նկատմամբ ունենալով 13 միավորի առավելություն։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։