Նեյմարն ընտանեկան խնդիրների պատճառով մեկնել է Բրազիլիա

16:16   12 դեկտեմբերի, 2017

Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարն ընտանեկան խնդիրների պատճառով մեկնել է Բրազիլիա։ Այդ մասին հայտնել է ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին։

«Նեյմարն ինձ զանգեց շաբաթ օրը՝ նշելով, որ ունի ընտանեկան խնդիրներ։ Նեյմարի համար կարեւոր էր, որ ակումբը նրան թույլ տար մեկնել Բրազիլիա՝ այդ խնդիրները լուծելու համար։ Ես դա քննարկեցի ակումբի մարզական տնօրեին հետ, եւ մենք թույլ տվեցինք նրան։ Հուսով եմ, որ նա կվերադառնա 3-4 օրից»,- Էմերիի խոսքը փոխանցում է AFP-ը։

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Նեյմարը մասնակցել է 12 խաղի՝ դառնալով 10 գոլի եւ 5 գոլային փոխանցման հեղինակ։

ՊՍԺ-ն դեկտեմբերի 13-ին Ֆրանսիական լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում մրցելու է «Ստրասբուրգի» հետ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։