Դավիդ Յուրչենկոն կարմիր քարտ է ստացել «Լոկոմոտիվի» դեմ խաղից հետո

12:15   12 դեկտեմբերի, 2017

«Տոսնոյի» ռուսաստանցի դարպասապահ Դավիդ Յուրչենկոն Մոսկվայի «Լոկոմոտիվի» դեմ ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության տարեվերջյան 20-րդ տուրի խաղի վերջում կարմիր քարտ է ստացել մրցավարի հետ վիճելու համար: Հայկական արմատներ ունեցող 31-ամյա դարպասապահը հրաժարվել է լրագրողների հետ զրույցում մեկնաբանել այդ դրվագը:

«Ոչ, ներեցեք ինձ: Թող մրցավարը խոսի: Այսօր նա էր լավագույնը»,- Յուրչենկոյի խոսքը մեջբերում է «Советский спорт в Санкт-Петербурге»-ն:

Հիշեցնենք, որ այդ խաղում առաջատար «Լոկոմոտիվը» հաղթել էր 3:1 հաշվով եւ ձմեռային արձակուրդի մեկնել 2-3-րդ տեղերը բաժանող «Զենիթի» ու «Սպարտակի» նկատմամբ 8 միավորի առավելությամբ: Ռուսաստանի առաջնության ավարտին մնում է 10 տուր: Առաջնությունը կվերսկսվի 2018 թվականի մարտին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։