Հովհաննես Համբարձումյան. Երկար կհիշեմ իմ հոբելյանական հանդիպումը «Վարդարի» կազմում

22:54   11 դեկտեմբերի, 2017

Երկար կհիշեմ իմ 100-րդ հանդիպումը «Վարդարի» կազմում եւ երկու գեղեցիկ գոլերս «Ակադեմիա Պանդեւի» դարպասը, ասել է մակեդոնական ակումբի եւ Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը իր հոբելյանական խաղում դուբլի հեղինակ դառնալուց հետո:

«Ամբողջ թիմի ջանքերի շնորհիվ հաղթեցինք: Շատ ուրախ եմ այս հաղթանակին: «Ակադեմիա Պանդեւի» դեմ խաղացի ձախ եզրում: Կարեւոր չէ դիրքս, ես միշտ առավելագույնս եմ ցուցադրում:

«Վարդարում» 100-րդ հանդիպումիցս բացի, կարող եմ առանձնացնել նաեւ առաջին խաղս Մակեդոնիայում եւ թուրքական «Ֆեներբհաչեի» դեմ հանդիպումները, որոնց արդյունքում դուրս եկանք Եվրոպայի լիգայի խմբային փուլ»,- Համբարձումյանի խոսքը մեջբերում է «Վարդարի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Վարդարը» տանը «Ակադեմիա Պանդեւին» հաղթել է 3:1 հաշվով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։