15:19 11 դեկտեմբերի, 2017Շվեյցարական Նիոնում անցկացվեց ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը:
Մրցաշարի գործող հաղթող Մադրիդի «Ռեալին» բաժին հասավ ֆրանսիական ՊՍԺ-ն, իսկ «Բարսելոնան» ուժերը կչափի Լոնդոնի «Չելսիի» հետ: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի իսպանական «Սեւիլիայի» հետ:
1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան փետրվարի 13/14-ին, 20/21-ին, իսկ պատասխան խաղերը՝ մարտի 6/7-ին եւ 13/14-ին:
Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչում իրար չէին կարող հանդիպել նույն խմբից փլեյ-օֆֆ դուրս եկած թիմերն ու նույն երկրի ներկայացուցիչները:
Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին անգամ մեկ երկիրը (Անգլիա) փլեյ-օֆֆում ունի 5 ներկայացուցիչ: Եզրափակիչը կայանալու է մայիսի 26-ին Կիեւում:
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ
«Յուվենտուս» (Իտալիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)
«Բազել» (Շվեյցարիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)
«Պորտու» (Պորտուգալիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)
«Սեւիլիա» (Իսպանիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)
«Ռեալ» (Իսպանիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)
«Շախտյոր» (Ուկրաինա) - «Ռոմա» (Իտալիա)
«Չելսի» (Անգլիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)
«Բավարիա» (Գերմանիա) - «Բեշիկթաշ» (Թուրքիա)
Առաջինը նշված թիմերը առաջին խաղերը կանցկացնեն տանը

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.