Կարինա Ազնավուրյան. Ոչինչ չի համեմատվի Ատլանտայի Օլիմպիական խաղերի հետ

22:09   29 հուլիսի, 2012

Սուսերամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն (2000թ. Սիդնեյ, 2004թ. Աթենք), աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն ռուսաստանցի Կարինա Ազնավուրյանը, թեեւ արդեն հեռացել է մեծ սպորտից, բայց Օլիմպիական խաղերի ժամանակ իրեն կրկին զգում է մարզիկի պես։

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում անվանի մարզուհին խոսեց  Լոնդոնում ընթացող Օլիմպիական խաղերից ստացած իր տպավորությունների մասին:

Տիկին Ազնավուրյան, ի՞նչն ամենից շատ տպավորեց Լոնդոնի Օլիմպիական խաղերի բացման արարողությունում։

Այն, թե ինչպես բոցավառեցին Օլիմպիական կրակը: Շատ գեղեցիկ էր եւ յուօրինակ:

Ո՞ր Օլիմպիական խաղերի բացումն է եղել ամենագեղեցիկը, ըստ Ձեզ:

Ես առաջին անգամ էի դիտում Խաղերի բացման արարողությունը: Ես միշտ եղել եմ մասնակից: Եվ հենց դեպքի վայրից եմ հետեւել արարողությանը: Այս անգամ դիտողի դերում էի:

Ինչպե՞ս է դիտել Օլիմպիական խաղերը ոչ թե մասնակցի, այլ մարզասերի կարգավիճակում:

Շատ դժվար: Ես ինձ դեռ մարզիկ եմ զգում եւ մեջս ամեն բան խառնվում է, երբ հետեւում եմ Խաղերին:

Ո՞ր թիմերին եք սատարում:

Ռուսաստանին եւ Հայաստանին, բնականաբար: Ուշադիր հետեւում եմ հայ մարզիկների ելույթներին։ Չէ որ նրանք մեր դրոշն են ներկայացնում:

Ո՞ւմ գիտեք հայ մարզիկներից:

Երեկ Արսեն Գալստյանը բերեց Ռուսաստանին առաջին ոսկին: Դա շատ հաճելի իրադարձություն էր: Իսկ Հայաստանի մարզիկները կարծում եմ` մեդալների համար կարող են պայքարել: Սա սպորտ է եւ ամեն արդյունք սպասելի է:

Ո՞ր մարզաձեւերին եք հետեւում:

Իմ մարզաձեւը, ինչպես նաեւ սիրում եմ ուժայինները` ըմբշամարտ:

Ըստ Ձեզ, ովքե՞ր հաջողության կհասնեն սուսերամարտում:

Կարծում եմ` Իտալիան կհասնի առավելագույն արդյունքի:

Օլիմիպիական երեք խաղերի եք մասնակցել, ո՞րն է ամենից հիշվողը:

1996-ին Ատլանտայում:

Նրա համար, որ Ձեր առաջի՞ն Օլիմպիական խաղերն էր:

ԱՄՆ-ում էր անցկացվում. այ հենց դրա համար: Լրիվ այլ մակարդակ էր: Ինչպես ամերիկացիներն էին պատրաստվել խաղերին, ոչ ոք չի պատրաստվել:

Զրուցեց Վերա Մարտիրոսյանը



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.