«Մոուրինյո ավտոբուս» երգը՝ «Մանչեսթեր Սիթիի» ֆանատների կատարմամբ

15:33   11 դեկտեմբերի, 2017

«Մանչեսթեր Սիթիի» երկրպագուներն Անգլիայի առաջնության 16-րդ տուրի խաղի ժամանակ հիշատակել են «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի պաշտպանողական խաղաոճի մասին:

«Օլդ Տրաֆորդ» ստադիոնում նրանք եգել են. «Կայանիր ավտոբուս, կայանիր ավտոբուս «Մանչեսթեր Յունայթեդ»: Կայանիր ավտոբուս՝ խաղալով ֆուտբոլ Մոուրինյոյի ոճով»:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» արտագնա հաղթանակ էր տարել 2:1 հաշվով եւ 11 միավոր առաջ անցել երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդից»:

Մինչեւ մանչեսթերյան դերբին «Մանչեսթեր Յունայթեդը» բոլոր մրցաշարերում չէր պարտվել նախորդ 40 տնային խաղերում՝ կրկնելով ակումբային ռեկորդը: Հենրիխ Մխիթարյանը դարձյալ չէր հայտավորվել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Հայաստանի հավաքականի 28-ամյա կիսապաշտպան հայտավորվել է «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին 7 խաղերից միայն մեկին՝ դուրս գալով փոխարինման: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։