Մեսիի ու «Բարսելոնայի» ռեկորդները

12:40   11 դեկտեմբերի, 2017

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, իսպանական Պրիմերայի 15-րդ տուրում գրավելով «Վիլյառեալի» դարպասը, 525-րդ գոլն է խփել կատալոնական ակումբի կազմում:

Արգենտինայի հավաքականի ավագը կրկնել է Գերդ Մյուլերի՝ եվրոպական մեկ ակումբի կազմում խփած գոլերի ռեկորդը: Գերմանացի լեգենդար հարձակվողը 525 գոլի հեղինակ դարձել էր Մյունխենի «Բավարիայում», որի կազմում խաղացել է 1964-1979-ը:

Մեսին «Բարսելոնայի» գլխավոր թիմում հանդես է գալիս 2004-ից: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում նա դարձել է 14 գոլի եւ 4 գոլային փոխանցման հեղինակ:

«Վիլյառեալի» նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակից հետո ռեկորդ է սահմանել նաեւ «Բարսելոնան»: Պրիմերայում կատալոնական ակումբի անպարտելի շարքը հասավ 21 խաղի (18 հաղթանակ, 3 ոչ ոքի): Այս պահին դա ամենաերկար անպարտելի շարքն է Իսպանիայի առաջնությունում, գրում OptaJose-ն:

«Բարսելոնան» Պրիմերայում նախորդ անգամ պարտվել է 2016/17 մրցաշրջանում կայացած «Մալագայի» (0:2) դեմ խաղում:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» միավորների քանակը հասցրել էր 39-ի եւ 5 միավոր առաջ անցել երկրորդ տեղում գտնվող «Վալենսիայից»: Լավագույն եռյակը եզրափակող «Աթլետիկոն» ունի 33 միավոր, իսկ Մադրիդի «Ռեալը» 31 միավորով չորրդրն է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։