Ջենարո Գատուզոյի առաջին հաղթանակը «Միլանի» գլխավոր մարզիչի պաշտոնում

01:38   11 դեկտեմբերի, 2017

Իտալական A Սերիայի 16-րդ տուրում «Միլանը» սեփական դաշտում 2:1 հաշվով պարտության մատնեց «Բոլոնիային»: Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ իտալացի կիսապաշտպան Ջակոմո Բոնավենտուրան, որը հաղթական գոլը խփեց 76-րդ րոպեին:

Սա Ջենարո Գատուզոյի առաջին հաղթանակն էր «Միլանի» գլխավոր մարզիչի պաշտոնում: Նախորդ 2 խաղերում (Իտալիայի առաջնությունում ու Եվրոպայի լիգայում) միլանցիները չէին հաղթել Գատուզոյի գլխավորությամբ:

«Միլանը» 24 միավորով 7-րդ տեղում է, իսկ «Բոլոնիան» ունի 21 միավոր:

Իտալիայի առաջնություն, 16-րդ տուր

«Միլան» - «Բոլոնիա»՝ 2:1

Ջակոմո Բոնավենտուրա, 10, 76 – Սիմոնե Վերդի, 23



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։