Ձյունառատ ֆուտբոլ ու ֆանտաստիկ «քամբեք» Բունդեսլիգայում (ֆոտոշարք)

22:04   10 դեկտեմբերի, 2017

«Քյոլնի» ու «Ֆրայբուրգի» միջեւ ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 15-րդ տուրի խաղն անցել է առատ ձյան ներքո, սակայն դա թիմերին չի խանգարել ցուցադրել գոլառատ ֆուտբոլ: Քյոլնում կայացած խաղում դաշտի տերերը 29-րդ րոպեին հաղթում էին 3:0 հաշվով, սակայն «Ֆրայբուգը» դարձավ ֆանտաստիկ «քամբեքի» հեղինակ՝ կամային հաղթանակ տանելով 4:3 հաշվով: Հյուրերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ գերմանացի հարձակվող Նիլս Պետերսենը, որը գոլերից երկուսը խփեց ավելացված ժամանակում:

«Քյոլնը» դեռ չի հաղթել Գերմանիայի ընթացիկ առաջնությունում եւ 3 միավորով հետնապահն է: «Ֆրայբուրգը» 15 միավորով 16-րդն է:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Քյոլնը» հեռացրել էր 2013-ից թիմը գլխավորող Պետեր Շտեգերին, որը դեկտեմբերի 10-ին նշանակվեց Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ:

Գերմանիայի առաջնություն, 15-րդ տուր

«Քյոլն» - «Ֆրայբուրգ»՝ 3:4

Լուկաս Կլյունտեր, 8, Սեհրու Գիրասի, 16 (11մ), Սալեբ Ստանկո, 29 (ինքնագոլ) – Նիլս Պետերսեն, 39, 90+2, 90+5, Յանիկ Հաբերեր, 65

«Հանովեր» - «Հոֆենհայմ»՝ 2:0

Նիկլաս Ֆուլկրուգ, 59, Մարտին Հարնիկ, 87



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։