Հովհաննես Համբարձումյանը դուբլի հեղինակ դարձավ «Վարդարում» 100-րդ խաղում

18:04   10 դեկտեմբերի, 2017

Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը մակեդոնական «Վարդարի» կազմում 100-րդ խաղը նշեց դուբլով: Ֆուտբոլի Մակեդոնիայի առաջնության հերթական տուրում «Վարդարը» սեփական դաշտում 3:1 հաշվով հաղթեց «Ակադեմիա Պանդեւին»:

Հովհաննես Համբարձումյանն ու Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը հանդես եկան «Վարդարի» մեկնարկային կազմում: 33-րդ րոպեին Համբարձումյանը հաշիվը դարձրեց 2:0, իսկ ավելացված ժամանակում վերջակետ դրեց խաղին: Նա անցկացրեց ամբողջ հանդիպումը, իսկ Տիգրան Բարսեղյանը փոխարինվեց 79-րդ րոպեին: Համբարձումյանը 2 գոլերն էլ խփեց հեռահար հարվածով:

17 խաղից հետո Մակեդոնիայի գործող չեմպիոնը 35 միավորով երկրորդ տեղում է եւ 11 միավոր հետ է առաջատար «Շկենդիյայից», որը 1 հանդիպում ավելի է անցկացրել:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։