London Chess Classic. Լեւոն Արոնյան vs Մայքլ Ադամս

11:45   10 դեկտեմբերի, 2017

Լոնդոնում ավարտին մոտեցող London Chess Classic սուպերմրցաշարում դեկտեմբերի 10-ին կկայանան նախավերջին՝ 8-րդ տուրի պարտիաները:

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի հետնապահների թվում գտնվող անգլիացի Մայքլ Ադամսի հետ: Տուրի բոլոր պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 18:00-ին:

Նախորդ 7 տուրերի բոլոր պարտիաները հայ գրոսմայստերն ավարտել է ոչ ոքի եւ 3.5 միավորով բաժանում է 5-7-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են Ֆաբիանո Կարուանան ու Յան Նեպոմնյաշչին, որոնք ունեն 4.5-ական միավոր:

Հիշեցնենք, որ London Chess Classic-ը Grand Chess Tour-ի վերջին փուլն է:

London Chess Classic, 8-րդ տուր

Մայքլ Ադամս (Անգլիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)

Մրցաշարային դրությունը. Կարուանա, Նեպոմնյաշչի՝ 4.5-ական միավոր, Կարլսեն, Վաշյե-Լագրավ՝ 4-ական, Արոնյան, Սո, Նակամուրա՝ 3.5-ական, Անանդ, Կարյակին, Ադամս՝ 2.5-ական:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։