London Chess Classic. Լեւոն Արոնյանն ու Հիկարու Նակամուրան խաղացին ոչ ոքի

22:50   9 դեկտեմբերի, 2017

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը London Chess Classic սուպերմրցաշարի 7-րդ տուրում սպիտակներով խաղաց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ եւ դարձյալ բավարարվեց ոչ ոքի արդյունքով: Լոնդոնում Արոնյանն առայժմ միայն ոչ ոքի է խաղացել եւ ունի 3.5 միավոր:

Ընթացիկ առաջատարներն են 4.5-ական միավոր վաստակած ամերիկացի Ֆաբիանո Կարուանան եւ ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին:

Երկու պարտիա դեռ շարունակվում է:

London Chess Classic-ը Grand Chess Tour-ի վերջին փուլն է:

London Chess Classic, 7-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 1:0

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Մայքլ Ադամս (Անգլիա)

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։