Գվարդիոլա. Մոուրինյոյի հետ երկվորյակ ենք

15:41   9 դեկտեմբերի, 2017

Անկասկած, տիտղոսներ նվաճելու ձգտման հարցում ես եւ Մոուրինյոն երկվորյակ ենք, ասել է «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մանչեսթերյան դերբիից առաջ:

«Մոուրինյոն ցանկանում է տիտղոսներ նվաճել, ես նույնպես ունեմ այդ ցանկությունը: Նույնը ցանկանում են Մաուրիսիո Պոչետինոն, Անտոնիո Կոնտեն, Յուրգեն Կլոպը: Մենք սիրում ենք մրցել, հաղթել: Բայց հավատացեք, որ եթե մենք հաղթում ենք Մոուրինյոյի գլխավորած թիմը, դա ինչ-որ առանձնահատուկ իրադարձություն չէ:

Մենք հաճախ ենք հանդիպել կարեւոր դիմակայություններում: Ես հասկանում եմ, որ խաղի վերաբերյալ մեր հայացքները տարբերվում են, եւ դա նորմալ է: Ես երբեք չեմ քննադատում գործընկերներիս խաղաոճի համար: Ամեն մարզիչ ունի իր ոճը: Ինչ արդյունք էլ լինի, ես հարգում եմ իմ գործընկերներին: Եվ երկուսս էլ գիտենք, որ ցանկանում ենք հաղթել իրար»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Պրեմյեր լիգայի 16-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» դեկտեմբերի 10-ին կընդունի «Մանչեսթեր Սիթիին»: «Օլդ Տրաֆորդում» կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:30-ին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.