London Chess Classic սուպերմրցաշարի 6-րդ տուրում հաղթանակ տարավ միայն ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին, որի մրցակիցը անգլիացի Մայքլ Ադամսն էր: Նեպոմնաշչին 3.5 միավարով միանձնյա երկրորդն է՝ կես միավոր զիջելով առաջատար Ֆաբիանո Կարուանային: Ամերիկացին սեւերով միավորը կիսեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ եւ 4 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Հայաստանի հավաքականի առաջին համար Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ուեսլի Սոի հետ: 38-րդ քայլում գրանցվեց ոչ ոքի: Երկու գրոսմայստերներն էլ Լոնդոնում բոլոր պարտիաներն ավարտել են ոչ ոքի եւ վաստակել են 3-ական միավոր:
Նախորդ 5 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի է խաղացել Ֆաբիանո Կարուանայի, ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչու ու Սերգեյ Կարյակինի, հնդիկ Վիշվանաթան Անանդի, Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:
London Chess Classic-ը Grand Chess Tour-ի վերջին փուլն է:
London Chess Classic, 6-րդ տուր
Ուեսլի Սո (ԱՄՆ) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)` 0.5:0.5
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 0.5:0.5
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 0.5:0.5
Մայքլ Ադամս (Անգլիա) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)`0:1
Մրցաշարային դրությունը 6-րդ տուրից հետո. Կարուանա՝ 4 միավոր, Նեպոմնյաշչի՝ 3.5, Վաշյե-Լագրավ, Սո, Կարլսեն, Նակամուրա, Արոնյան՝ 3-ական միավոր, Անանդ, Կարյակին, Ադամս՝ 2.5-ական միավոր:
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։