Եվրոպայի լիգա. Լոնդոնի «Արսենալի» 6:0 հաղթանակն ու օրվա արդյունքները

02:01   8 դեկտեմբերի, 2017

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում ավարտվեց խմբային փուլը: 6-րդ տուրի ամենախոշոր հաղթանակը տարավ անգլիական «Արսենալը», որը Լոնդոնում 6:0 հաշվով պարտության մատնեց Բելառուսի ԲԱՏԷ-ին: Ֆրանսիացի Արսեն Վենգերի գլխավորած թիմը ժամանակից շուտ ապահովել էր փլեյ-օֆֆի ուղեգիրը:

Մակեդոնական «Վարդարը» Հայաստանի հավաքականի խաղացող Տիգրան Բարսեղյանի հետ 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը նորվեգական «Ռուսենբորգի» հետ: Երկու թիմերն էլ կորցրել էին փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունը վերջին տուրից առաջ:

Եվրոպայի լիգա, 6-րդ տուր

«Արսենալ» (Անգլիա) – ԲԱՏԷ (Բելառուս)՝ 6:0
«Վարդար» (Մակեդոնիա) – «Ռուսենբորգ» (Նորվեգիա)՝ 1:1
«Վիտես» (Հոլանդիա) – «Նիցա» (Ֆրանսիա)՝ 1:0
«Հերտա» (Գերմանիա) – «Էստերսունդ» (Շվեդիա)՝ 1:1
«Վիտորիա Գիմարաեշ» (Պորտուգալիա) – «Կոնյասպոր» (Թուրքիա)՝ 1:1
«Զարյա» (Ուկրաինա) – «Աթլետիկ Բիլբաո» (Իսպանիա)՝ 0:2
«Զյուլտե-Վարեգեմ» (Բելգիա) – «Լացիո» (Իտալիա)՝ 3:2
«Մարսել» (Ֆրանսիա) – «ՌԲ Զալցբուրգ» (Ավստրիա)՝ 0:0
«Ռեալ Սոսյեդադ» (Իսպանիա) – «Զենիթ» (Ռուսաստան)՝ 1:3
«Ստյաուա» (Ռումինիա) – «Լուգանո» (Շվեյցարիա)՝ 1:2 
«Հապոել Բեեր Շեւա» (Իսրայել) – «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա)՝ 0:2 
«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) – «Քյոլն» (Գերմանիա)՝ 1:0

Խմբերում առաջին երկու տեղերը գրաված թիմերը դուրս եկան փլեյ-օֆֆ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։