17:41 7 դեկտեմբերի, 2017Պայմանագրի ժամկետը լրանալուց հետո «Արարատի» ֆուտբոլիստներ Ռեւիկ Եղիազարյանը եւ Էրիկ Նազարյանը հեռացել երեւանյան թիմից։
Ակումբը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը բրազիլացի ֆոտբոլիստներ Սիլաս Սատուրնինո Դե Սոուզայի եւ Լուկաս Ամարանտե Ստրաուբի հետ։
«Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին համատեղ աշխատանքի համար եւ հաջողություններ է մաղթում հետագա կարիերայում:
Արարատը մինչեւ դեկտեմբերի 20-ը շարունակելու է մարզումները՝ շաբաթական 2 անգամ, որից հետո կմեկնի արձակուրդ։ Թիմը կհավաքվի հունվարին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.