Չեմպիոնների լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները

13:04   7 դեկտեմբերի, 2017

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստի թեկնածուներին:

Լավագույնի կոչման համար կպայքարեն Ֆելիպե Կոուտինյոն («Լիվերպուլ»), Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ»), Սյոն Հյոն-Մինը («Տոտենհեմ»), Բերնարդը («Շախտյոր»), Խուան Կուադրադոն («Յուվենտուս»), Կորենտին Տոլիսոն («Բավարիա»), Էդեն Ազարը («Չելսի») եւ Պակո Ալկասերը («Բարսելոնա»):

ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկությունը կավարտվի դեկտեմբերի 8-ին՝ Երեւանի ժամանակով 15:00-ին:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցներն արդեն հայտնի են: 1/8 եզրափակիչի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 11-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։