Չեմպիոնների լիգա. Ռոնալդուի գեղեցիկ հարվածն ու շաբաթվա լավագույն գոլերը

12:12   7 դեկտեմբերի, 2017

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի լավագույն գոլի 5 թեկնածուներին:

Հավակնորդների թվում են Սադիոն Մանեի («Լիվերպուլ»), Ֆեդերիկո Բերնարդեսկիի («Յուվենտուս»), Բերնարդի («Շախտյոր»), Սյոն Հյոն-Մինի («Տոտենհեմ») եւ Կրիշտիանու Ռոնալդուի («Ռեալ») գոլերը:

Հաղթողը հայտնի կդառնա ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկությամբ: Բոլոր գոլերը կարող եք դիտել ՈւԵՖԱ-ի կայքում:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցներն արդեն հայտնի են: 1/8 եզրափակիչի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 11-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։