NBA. «Քլիվլենդի» հաղթարշավը շարունակվում է, օրվա լավագույն դրվագները

12:33   7 դեկտեմբերի, 2017

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում փոխչեմպիոն «Քլիվլենդը» տանը 101:95 հաշվով ուժեղ գտնվեց «Սակրամենտոյից»՝ տանելով 13-րդ անընդմեջ հաղթանակը:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց ամերիկացի Լեբրոն Ջեյմսը, որը «Քլիվլենդի» կազմում վաստակեց 32 միավոր:

Կեւին Դյուրանտի 35 միավորներն օգնեցին գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտին», որը 101:87 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Շառլոտի» նկատմամբ:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Ինդիանայի» խաղացող Վիկտոր Օլադիպոյի հաղթական նետումը «Չիկագոյի» դեմ խաղում:

NBA, կանոնավոր առաջնություն

«Քլիվլենդ» – «Սակրամենտո»՝ 101:95 (19:22, 29:35, 25:21, 28:17)

«Շառլոտ» – «Գոլդեն Սթեյտ»՝ 87:101 (18:26, 20:27, 30:26, 19:22)

«Օռլանդո» – «Ատլանտա»՝ 110:106 (լրացուցիչ ժամանակ) (31:23, 13:29, 30:27, 22:17, 14:10)

«Ինդիանա» – «Չիկագո»՝ 98:96 (20:30, 19:25, 30:28, 29:13)

«Բոստոն» – «Դալաս»՝ 97:90 (24:26, 23:31, 23:16, 27:17)

«Նյու Յորք» – «Մեմֆիս»՝ 99:88 (23:32, 26:17, 27:18, 23:21)

«Միլուոկի» – «Դետրոյտ»՝ 104:100 (30:27, 30:24, 16:25, 28:24)

«Նոր Օրլեան» – «Դենվեր»՝ 123:114 (33:33, 34:33, 30:25, 26:23)

«Սան Անտոնիո» – «Մայամի»՝ 117:105 (27:35, 30:23, 29:24, 31:23)

«Կլիպերս» – «Մինեսոտա»՝ 107:113 (22:29, 27:33, 31:26, 27:25)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։