Գեւորգ Ղազարյանն անհաջող է իրացրել հետխաղյա 11 մետրանոց հարվածը

11:02   7 դեկտեմբերի, 2017

Ֆուտբոլի Պորտուգալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Մարիտիմուն» հետխաղյա 11 մետրանոցներով պարտվել է «Կովա դե Պիեդադիին» եւ լքել պայքարը: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 0:0 հաշվով:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը «Մարիտիմուի» կազմում փոխարինման է դուրս եկել լրացուցիչ ժամանակի 104-րդ րոպեին, իսկ հետխաղյա 11 մետրանոցների ժամանակ վրիպել է: «Կովա դե Պիեդադին» հաղթել է 4:2 հաշվով:

Հիշեցնենք, որ Ղազարյանը 8 ամսվա ընդմիջումից հետո օրեր առաջ էր վերադարձել խաղադաշտ՝ «Մարիտիմուի» կազմում փոխարինման դուրս գալով Պորտուգալիայի առաջնության խաղում: Նա ծնկի լուրջ վնասվածք էր ստացել Ղազախստանի հավաքականի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղում, որը կայացել էր մարտի 26-ին Երեւանում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։