«Շախտյորի» մարզիչը «Մանչեսթեր Սիթիին» հաղթելուց հետո հետխաղյա ասուլիսին ներկայացել է Զորոյի հանդերձանքով (ֆոտո)

10:51   7 դեկտեմբերի, 2017

Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ 2:1 հաշվով տնային հաղթանակից հետո հանդիպման հետխաղյա ասուլիսին ներկայացել է Զորոյի հանդերձանքով:

Մեկ ամիս առաջ պորտուգալացի մասնագետը լրագրողներին խոստացել էր, որ եթե ուկրաինական ակումբը դուրս գա Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ, ինքն ասուլիսին կներկայանա Զորոյի հանդերձանքով:

«Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ հաղթանակից հետո «Շախտյորը» հավաքեց 12 միավոր եւ երկրորդ տեղով դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ իր մրցակցին կիմանա դեկտեմբերի 11-ին կայանալիք վիճակահանությամբ: F խմբում հաղթած «Մանչեսթեր Սիթին» հավաքեց 15 միավոր, իտալական «Նապոլին»՝ 6, իսկ հոլանդական «Ֆեյենորդը»՝ 3: «Նապոլին» պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։